13.12.2012|
11:45
Սոմալիի նորընտիր նախագահ Հասան Շեյխ Մահմուդը հայտարարել է, որ «Աշ-Շաբաբ» ապստամբ խմբավորումը ոչնչացվել է զինվորական ուժերի կողմից։ Երկրի նախագահը որպես իսլամիստների վնասազերծման գլխավոր գործոն նշել է ավագների դաստիարակչական զրույցները երիտասարդության հետ, որոնց արդյունքում երիտասարդ տղամարդիկ հրաժեշտ տվեցին բռնությանն ու «հիմար գաղափարախոսությանը»։